Մարդասիրական օգնության կարգով 2014թ. հունվար-օգոստոսին Հայաստան է ներմուծվել 3 հազար 191.6 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 12.8 մլրդ դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 27.9 տոկոսը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 23.7 տոկոսը' մանածագործական իրերը, 10.3 տոկոսը' սարքեր և ապարատները, 7.9 տոկոսը' տարբեր արդյունաբերական ապրանքները, 8.2 տոկոսը' մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 22 –ը կազմում եմ մնացած ապրանքները:

 

ԱՊՀ երկրներից ստացված մարդասիրական օգնության ծավալն աճել է 7.3 տոկոսով և կազմել 659.6 հազար դոլար: Եվրամիությունից ստացված մարդասիրական օգնության ծավալն աճել է 50.9 տոկոսով' կազմելով 13 մլն 823.2 հազար դոլար, ընդ որում' Նիդերլանդներից ստացված օգնությունն ավելացել է 19.6 անգամ, Լեհաստանից ստացված օգնությունը' 2.3 անգամ: