Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը համոզված է, որ իր թիմն ունակ է մեծ հաջողությունների հասնել:

«Հասկանում եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր ասում են՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում ժամանակը սահմանափակ է: «Բորուսիայում» բոլոր ֆուտբոլիստներն ընկերներ են, նրանք հաջողակ են միասին, դա կարևոր է շատերի համար: Նորեկներն արդեն շատ լավ են ինտեգրվել թիմին: Օրինակ՝ Մխիթարյանն արդեն լավ խոսում է գերմաներեն: Նոր ֆուտբոլիստների նկատմամբ վերաբերմունքը նույնպես «Բորուսիայի» հաղթած որակներից է: Խոսքն ազգային առաջնությունում տասն անգամ անընդմեջ հաղթելու մասին չէ, այլ շատ լավ ֆուտբոլ ցուցադրելու մասին: Եվ մենք այս կազմով ունակ ենք իսկապես հաղթել ամեն ինչ»,- Հումելսի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: