Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը եւ խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչները որոշում են ընդունել նոյեմբերի 9-ին հանրաքվե անցկացնել՝ չնայած Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

 

Կատալոնիայի կառավարությունը որոշել է Սահմանադրական դատարանից պահանջել չեղյալ հայտարարել հարցումների մասին օրենքի եւ նոյեմբերի 9-ի հանրաքվեի մասին հրամանագրի գործողության դադարեցումը:

 

Հոկտեմբերի 3-ին Կատալոնիայի պաշտոնական տպագիր օրգանը դեկրետ է հրապարակել հանրաքվե անցկացնելու համար ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին: Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ այդ դեկրետը խախտում է ՍԴ-ի որոշումը, եւ դատական կարգով վիճարկելու է դրա օրինականությունը: