Միացյալ Նահանգները գոհունակություն են հայտնել թուրքական մեջլիսում մանդատի ընդունման առիթով, որը թույլ կտա ռազմական գործողությունների դիմել Սիրիայում և Իրաքում իսլամիստ ահաբեկիչների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Վաշինգտոնի տեսակետը հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին:

 

Նա հիշեցրել է, որ առաջիկայում իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում թուրք-ամերիկյան համագործակցության նպատակով Թուրքիա են ժամանելու թոշակի անցած գեներալ Ջոն Ալենը և նրա օգնական Բրեթ ՄքԳուրքը: «Բանակցությունները շարունակվելու են: Անելու ենք այնպես, որ համագործակցությունն ավելի ամրանա»,- նշել է Պսակին: