ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 08.59-ին Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում' Գաբալա քաղաքից 20 կմ արևելք, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 48.150:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 

Երկրաշարժը զգացվել է Ճամբարակ, Բերդ և Իջևան քաղաքներում: