Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշն այս մրցաշրջանի ավարտին չի լքի կատալոնյան թիմը: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը:

Ընդհակառակը, Ալվեշը կատալոնյան ակումբի ղեկավարության հետ նախնական համաձայնության է եկել՝ պայմանագիրը մինչև 2016 թվականը երկարաձգելու համար:

Կողմերին մնում է միայն համաձայնության գալ պայմանագրի որոշ մանրամասների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: