Ուկրաինայի հարավի հակամարտությունն արդեն խլել է 3 հազար 627 մարդու կյանք, եւս 8 հազար 447-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Հոկտեմբերի 4-ին նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի հումանիտար հարցերով զբաղվող վարչությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, զոհերի ցանկում հայտնվել են նաեւ մալայզիական կործանված ինքնաթիռի ուղեւորները: Ըստ ՄԱԿ-ի ներկայացրած տվյալների' հակամարտության գոտում ապրում է ավելի քան 5 մլն մարդ: Նրանցից 379 հազարը տեղափոխվել է այլ շրջաններ, իսկ 426 հազրան' այլ երկրներ: Համաձայն զեկույցի' Ուկրաինայի հարավում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից 3 շաբաթ անց զինադադարը պարբերաբար խախտվում է:

 

«Գրեթե ամեն օր ստանում ենք տեղեկատվություն հարավում զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Իսկ Դոնցեկում եւ Լուգանսկում կրակահերթերը շատացել ու ուժգնացել են»,- ասված է զեկույցում: