Ամերիկացին, ով «բուժվել էր» Էբոլա տենդից, կրկին ծանր վիճակում է: Այս մասին հայտնել է CNN-ը:

Նախկինում բժիշկ Ռիչարդ Սակրան աշխատել է Լիբերիայում որպես կամավոր, և չնայած այն հանգամանքին, որ նա հիվանդների հետ անմիջական շփման մեջ չի եղել, վարակվել և տեղափոխվել է Նեբրասկայի հիվանդանոց:

 

Այս պահին բժիշկը գտնվում է Մասաչուսեթսի հիվանդանոցներից մեկում: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Սակրայի հիվանդությունը պայմանավորված է Էբոլայի ռեցիդիվով:

 

«Մենք սպասում ենք անալիզների վերջնական պատասխանին, որոնք երկուշաբթի օրը երեկոյան կստանանք»,- ասել է Մասաչուսեթսի բժշկական կենտրոնի առաջատար բժիշկը: