Աշխարհի ամենագրավիչ քաղաքն աշխատանք փնտրողների համար դարձել է Բրիտանիայի մայրաքաղաքը: Այս մասին հայտնել է Financial Times-ը:

 

Այս ցուցակում Լոնդոնն առաջ է անցել Նյու Յորքից և Փարիզից՝ Boston Consulting Group-ի և The Network-ի վերլուծաբանների հարցման արդյունքում: 

 

«Աշխարհում գնալով նվազում են աշխարհագրական խոչընդոտներն առավել տաղանդավորների և առավել կրթվածների համար»,- հրատարակությունը մեջբերել է Boston Consulting Group-ի ղեկավարներից Ռայներ Սթրեքի խոսքը: