ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերը այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է տեղակայել իր զորքերը ցանկացած վայրում, սխալ թարգմանության արդյունք են: Այս մասին գրել է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

 

Ստոլտենբերգի արտահայտությունը սխալ է թարգմանվել անգլերենից լեհերեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Լեհաստան կատարած այցի ընթացքում:

 

Ռուս փորձագետների համաձայն, Ստոլտենբերգի հայտարարությունը այն մասին, որ դաշինքը կարող է իր զորքերը տեղադրել «ամենուրեք», հակասում է 1997թ.-ի Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտի սկզբունքներին: