Պլանային աշխատանքներով պայմանավորված' հոկտեմբերի 8-ի ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 10.00-ը կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի' Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթ թաղամասի, Մասիսի փողոցի և նրբանցքի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը, իսկ Բագրատունյաց փողոցի մյուս համարներում կնկատվի ջրի ճնշման անկում:

 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Երեւան ջուր» ՓԲԸ-ից: