ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 7-ին' ժամը 08.14-ին, Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 06.50-ի սահմաններում Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհի 4-րդ կմ-ում այրվել է «ՎԱԶ-2105» մակնիշի CB912P777 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գևորգ Ցանցատանյան ծնված 1963թ.):

 

Ավտոմեքենայի հրդեհաշիջումն իրականցրել է ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի փրկարար ծառայությունը. տուժածներ չկան: