Հունվարի 16-ից խարդախության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վլադիսլավ Մանգասարյանը օրեր առաջ բերման էր ենթարկվել ոստիկանություն և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

«Առաջին լրատվական»-ին ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ շաբաթ օրը Վ. Մանգասարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ Վլադիսլավ Մանգասարյանն այն «գործարարն» է, ում դեմ բողոք էր ներկայացրել ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանը՝ նրան հանցավոր գործարքների մեջ մեղադրելով:

Սակայն Մանգասարյանն այս անգամ ոստիկանություն էր բերման ենթարկվել մեկ այլ գործով: