Պենտագոնի նախկին ղեկավար Լեոն Պանետան այն կարծիքին Է, որ «Իսլամական պետության» դեմ պատերազմը, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի սխալների պատճառով, կարող Է տեւել 30 տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ամերիկացի քաղաքական գործիչը հայտնել Է USA Today թերթին տված հարցազրույցում:

 

Պանետան քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշումները, որոնք նա ընդունել Է վերջին երեք տարում: Նրա կարծիքով՝ 2011 թվականին Իրաքից զորքերի դուրսբերումը «վակուում» ստեղծեց անվտանգության առումով, իսկ երկրում զինյալների թիվը զգալիորեն ավելացավ:

 

Բացի այդ, Պանետան կշտամբել Է Օբամային այն բանի համար, որ նա չանսաց 2012 թվականին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդներին զինելու Հիլարի Քլինթոնի եւ ԿՀՎ-ի ղեկավարի կոչերին: Պանետայի կարծիքով՝ սիրիական հակամարտությանն ԱՄՆ-ի նման մասնակցությունը կարող Է կանխել «Իսլամական պետության» զինյալների ուժեղացումը:

 

Պենտագոնի նախկին ղեկավարը հույս Է հայտնել, որ «Օբաման կփոխի քաղաքականությունը զինյալների դեմ պայքարի նկատմամբ եւ դասեր կքաղի իր սխալներից», թեեւ նշել Է, որ ԱՄՆ-ի նախագահը «չափազանց հաճախ Է խուսափում ռազմական գործողություններից եւ բաց Է թողնում հնարավորությունները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: