Կիևն իրականացնում է բոլոր հնարավոր սադրանքներն՝ Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղ գործընթացը խանգարելու համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Միասնական Ռուսաստանի» փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակին:

 

Նրա խոսքով՝ «Կիևի ռեժիմն իրականացնում է բոլոր հնարավոր սադրանքները՝ խաղաղ գործընթացը խանգարելու համար»: «Նոր հանցագործություններ իրագործելով՝ նրանք փորձում են թաքցնել իրենց պատասխանատվությունն այն սարսափելի հանցանքների համար, որոնք արդեն իրագործվել են»: