Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով կժամանի Բելառուս, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի, Եվրասիական տնտեսական ընկերակցության և Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

ԱՊՀ պետությունների գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն տնտեսական, հումանիտար և իրավապահ ոլորտների բազմակողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: