ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 8-ին կկայանա Հայաստանի Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը:

 

Նիստը կբացեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, համագործակցության խմբի համանախագահ Հերմինե Նաղդալյանը և Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն:

 

Վերջին տարիներին թեև Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքները դանդաղել էին, ինչը պայմանավորված էր երկու երկրների ընտրությունների գործընթացի կազմակերպման հետ, սակայն այժմ երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքներն էականորեն ակտիվացել են:

 

Համագործակցության խմբերի աշխատանքների ակտիվացմանը նպաստել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: