Սույն թվականի նոյեմբերի 10-ին Ծաղկաձորում՝ «GOLDEN PALACE» հյուրանոցային համալիրում, տեղի կունենա «Global Media Lab» կազմակերպության կողմից իրականացված՝ ARMENIAN BUSINESS MEETING-ը, որտեղ իր մասնակցությունը կարող է ունենալ նաև Ձեր ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց գործունեությունն իրականացնող շուրջ 100 այլ կազմակերպության ղեկավարների հետ մեկտեղ: Նախորդ չորս կոնֆերանսների ընթացքում տեղի ունեցած կոմերցիոն հիմնահարցերի կառուցողական քննարկման, բանակցային գործընթացի արդյունքում մասնակից կազմակերպությունները կարողացան ուրվագծել հետագա համագործակցության եզրերը:


ARMENIAN BUSINESS MEETING-ի ամփոփ նկարագիր (բաղկացած է 6 փուլից)


ARMENIAN BUSINESS MEETING-ի օրակարգի համաձայն՝ ի սկզբանե ներկայացվում են հիմնական բրենդային ոլորտները, իսկ այնուհետև ներկայացված կազմակերպություններն իրենց ապրանքների ու ծառայությունների մասին տեղեկատվությունը հրապարակելուն զուգահեռ ծանոթանում են քննարկումներին, իրենց ապագա գործընկերների գործունեությանը:


''Tête-à-tête'' գործարարների հանդիպում առանձին հատուկ սեղանի շուրջ,


Mini-expo ընկերության BTL-գովազդի ներկայացում, բրենդային փաթեթների տրամադրում,


Բիզնեսի կառավարման հմտությունների մասին գործնական թրեյնինգ՝ արտասահմանից հրավիրված մասնագետի կողմից,


Հատուկ մրցանակ. յուրաքանյուր ընկերության կողմից մեկ անվճար ծառայության տրամադրում՝ վիճակահանության արդյունքում ընտրված ընկերությանը,


Հավաստագրերի շնորհանդես /ընթրիք/:

 

ARMENIAN BUSINESS MEETING-ն ի՞նչ կտա Ձեր կազմակերպությանը.

 

1. Նոր կապեր

 

2. Երկարաժամկետ պայմանագրեր

 

3. Կայուն գործընկերներ

 

4. Ձեր կազմակերպության լիարժեք գործունեության ինֆորմացիայի տրամադրում մինչև 100 ընկերության ղեկավարներին

 

5. Բրենդի ստեղծում

 

6. Բրենդի PR

 

7. Բրենդի հաստատում

 

8. Բիզնեսի ընդլայնում

 

9. Ուսուցում

 

10. Մինի-էքսպո

 

11. Ճիշտ բանակցություններ

 

12. Ճիշտ որոշումներ

 

13. Վաճառքի աճ

 

ARMENIAN BUSINESS MEETING-ը հանդիսանում է յուրահատուկ գովազդի միջոց, քանի որ դրա միջոցով ապահովում է բարձրակարգ PR՝ մասնակից կազմակերպությունների համար, ինչպես նաև ներկայացվածություն հասարակության լայն շրջանակներում և մասնավորապես՝ կորպորատիվ ոլորտում:

 

Մինչև հոկտեմբերի 15-ը գրանցվելու դեպքում ամբողջական փաթեթի արժեքը (ներառյալ 1 օրյա հանգիստը և ճանապարհածախսը) կազմում է 70.000/յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, գրանցումը մինչև հոկտեմբերի 25-ը՝ 100. 000 /հարյուր հազար/ դրամ, մինչև նոյեմբերի 5-ը՝ 130. 000/հարյուր երեսուն հազար/ դրամ:


Գրանցվել կարող եք այստեղ: