Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 13 պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է խարդախության 5, գողության 7, կողոպուտի և շորթման 1-ական դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: