Արգենտինայի վերջին զինվորական դիկտատոր Ռեյնալդո Բինիոնեն 23 տարվա բանտարկության Է դատապարտվել այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են իշխանության բռնատիրման տարիներին (1976 – 1983): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս վճիռը կայացրել է Հարավային Ամերիկայի այս հանրապետության դատարանը:

 

Դատարանը Բինիոնեին մեղավոր է ճանաչել 32 արհմիութենական ակտիվիստների առեւանգմանը, խոշտանգումներին եւ մահապատիժներին մասնակցելու մեջ:

 

86-ամյա Բինիոնեն արդեն ընդհանուր ռեժիմի բանտում պատիժ Է կրում զինվորական վարչակարգի տարբեր հանցագործությունների համար: Դրանց համար նա դատարպարտվել Է երեք ցմահ բանտարկության: Բացի դրանից, նա որպես մեղադրյալ Է ներկայացված այն հանցագործությունների գործով, որոնք կատարվել են այսպես կոչված «Կոնդորի պլան» գործողության շրջանակներում: Այն համատեղ իրականացրել են Արգենտինայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Պարագվայի, Ուրուգվայի եւ Չիլիի զինվորական վարչակարգերը՝ քաղաքական ընդդիմախոսների ֆիզիկական ոչնչացման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: