Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: