Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը' մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանի, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանի եւ օգնական Նարեկ Ասլանյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 8-ին այցելեց Արարատի առողջապահական կենտրոն, որտեղ օրերս սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթի եւ տեղի բուժանձնակազմի ջանքերով վիրահատվել են 21 հիվանդներ:

 

Բուժանձնակազմի եւ վիրահատվածների հետ զրուցելուց հետո մարզպետը կարգադրեց, որպեսզի վիրահատվածներից եւ ոչ մեկը դժգոհ չհեռանա: Նա նաեւ ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքացու հոգսն իրենն է, իսկ այցելությունը բխում է նրանց նկատմամբ ուշադրությունից:

Վիրահատվածներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզպետին' ցուցաբերված աջակցության համար:

 

Վերոհիշյալ նախաձեռնությունը սկսվել է դեռեւս ամռանը: «Ակմա» բարեգործական կազմակերպության շարժական հիվանդանոցը, Արարատի մարզպետի նախաձեռնությամբ, ամռան երեք ամիսներին այցելել է մարզի առողջապահական կենտրոններից հեռու գտնվող 18 համայնքներ, մասնավորապես, Վարդաշատ, Ուրցաձոր, Շաղափ, եւ այլ համայնքներ: Հետազոտություններից պարզվել է, որ քաղաքացիներն առանց իրենց իմացության տառապում են բազմաթիվ հիվանդություններով: Անվճար բժշկական խորհրդատվությունից եւ բուժումներ նշանակելուց զատ, ցուցակագրվել են նաեւ վիրահատության կարիք ունեցողները:

 

Առաջիկայում մյուս ցուցակագրվածները կվիրահատվեն Վեդու եւ Արտաշատի բժշկական կենտրոններում:

Լիլիթ Մաճկալյան