armenpress.amՀայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայտնի կդառնա միայն մարզաշխարհի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համատեղ քննարկումից հետո: «Ես' որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, համաձայն եմ, որ մեր մարզիկները մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: Մենք ունենք շատ լավ մարզիկներ, ովքեր պատրաստված են և պատրաստ են ցանկացած երկրում մասնակցելու մրցաշարերի: Սակայն այդ ամենից զատ, ցավոք, այլ հարցեր էլ կան, այդ պատճառով ես պետք է քննարկեմ մարզիկների և մարզիչների հետ և վերջնական հայտարարի գամ իրենց հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետհանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի
նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս նաև դիմեց ՄՕԿ-ի նախագահին' խնդրելով Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի նախագահին փոխանցել իր հետևյալ խոսքերը. «Ես կցանակայի դիմել ՄՕԿ-ի նախագահին, որ պարոն Բախը իմ խոսքերը փոխանցի Ադրբեջանի օլիմպական կոմիտեի նախագահին. հարևան երկրները մասնակցության համար պետք է խաղաղ բանակցային կարգով միմյանց հետ քննարկեն և գան ընդհանուր հայտարարի, քանի որ սպորտը համերաշխություն է բերում»: Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Որոշումն ընդունվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Նախնական ծրագրի համաձայն, Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 15 օլիմպիական և 2 ոչ օլիմպիական մարզաձեւեր: