Հոկտեմբերի 10-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 34 NS 862 պ/հ (վարորդ' Ա. Հ., ծնվ. 1982 թ.) և «Տոյոտա» մակնիշի Т 718 AR 77 (վարորդ' Գ. Ս., ծնվ. 1984 թ.) պ/հ ավտոմեքենաները:

 

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: