Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու և տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու են հետևյալ փողոցներում.


Հոկտեմբերի 11-ին

 

Ժամը 09:00-ից մինչև ժամը 23:00-ն Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների-Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց-թանգարան ընկած հատվածում, իսկ ժամը 12:00-ից նաև «Էրեբունի» արգելոց-թանգարանի հարակից հրապարակը՝ Դաշտենց, Այվազովսկի, Մահարի փողոցների կողմից:


Հոկտեմբերի 12-ին

 

Ժամը 11:00 - 18:00' Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում,
Ժամը 12:00 - 15:00' Արգիշտիի փողոցում,
Ժամը 13:30 - 15:00' Գր. Լուսավորչի փողոցում,
Ժամը 14:00 - 22:00' Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում,
Ժամը 14:00 - 20:00' Շահումյան հրապարակում,
Ժամը 14:00 - 23:00' Հանրապետության հրապարակում:

 

Ճանապարհային ոստիկանությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: