Իսպանիայի հավաքականը Եվրո 2016թ-ի որակավորման փուլում պարտվել է Սլովակիայից (1:2):

Արդյունքում սա Եվրոպայի գործող չեմպիոնների՝ որակավորման փուլում առաջին պարտությունն է վերջին 8 տարվա ընթացքում:

Վերջին անգամ իսպանացիները պարտվել էին 2006թ-ի հոկտեմբերի 7-ին. այդ ժամանակ նրանք զիջել էին Շվեդիայի ընտրանուն:

Նշենք, որ այդ օրվանից ի վեր Իսպանիայի հավաքականը որակավորման փուլում 36 խաղ է անցկացրել և չի պարտվել ոչ մեկում. տեղեկացնում է BBC-ն: