ԱՄՆ-ն ինն ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության կայքի հաղորդագրությանը:

 

Քոբանի քաղաքի մերձակայքում վեց ավիահարված է հասցվել, որի ընթացքում երկու շենք և ԻՊ-ի մեկ տանկ է ոչնչացվել:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայի ռազմաօդային ուժերն առաջին ավիահարվածներն են հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: