sambo.amՀոկտեմբերի 8-ից 11-ը Հարավային Կորեայում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը երիտասարդների' մինչև 48կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Լենդրուշ Զատիկյանը գրավեց երրորդ տեղն ու արժանանալով բրոնզե պարգևի Հայաստանի հավաքականի օգտին գրանցեց առաջին մեդալը:
Մեզ համար հատկապես արդյունավետ և ուրախալի էր հոկտեմբերի 10-ը, քանի որ ասպարեզ մտած մեր ուժեղագույններից՝ զինվորական-մարզիկները, ովքեր ծառայությունն անցկացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբում, իրենց դրսևորեցին լավագույնս:
90 կգ քաշային կարգում Սեյրան Սահակյանը հասավ մինչև եզրափակիչ և բավարարվեց արծաթե մեդալով, իսկ ահա մինչև 52 կգ քաշային կարգում գերազանց գոտեմարտեր անցկացրեց Գրիգոր Մխիթարյանը և հռչակվեց աշխարհի չեմպիոն, ում պատվին էլ ծածանվեց հայոց Եռագույնն ու հնչեց Մեր հայրենիքը:
Վաղը մրցումների վերջին օրն է: