Առաջիկա շաբաթը կարող է վճռորոշ լինել Դոնբասի իրավիճակի զարգացման համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ՈՒԱԱՊԽ) ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոյին:

 

«Առաջիկա շաբաթը կարող է որոշիչ լինել, սեպտեմբերի 5-ին՝ Մինսկի համաձայնագրերի իրականացման հետ կապված»,-ասել է Լիսենկոն:

 

Ըստ Լիսենկոյի «խոսքը վերաբերվում է կրակի դադարեցման ռեժիմի, ծանր զենքի դուրսբերման և ռազմագերիների ազատ արձակման մասով համաձայնագրի իրականացմանը»: