Հնդկաստանի հարավարեւելյան ափին մոլեգնած Խուդխուդ («Հոպոպ») փոթորկի զոհ Է դարձել ութ մարդ: Նրանցից հինգը զոհվել են Անդհրա Փրադեշի, երեքն՝ Օրիսայի նահանգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը: Հիմնական հարվածը բաժին Է հասել Վիշանքափաթամ քաղաքին: Վաղօրոք տարահանվել Էր շուրջ 400 հազար մարդ:

 

Փոթորիկը ժամում 150 կիլոմետր արագությամբ շարժվում Է հյուսիս – հյուսիս-արեւմուտք, դրա Էպիկենտրոնում դիտվում են ժամում մինչեւ 70 կիլոմետր արագությամբ պտուտահողմեր, այսպիսով, այն աստիճանաբար թուլանում Է:

 

Փորձագետների գնահատումներով՝ փոթորիկը վնաս կհասցնի Հնդկաստանի արեւելքի մոտավորապես 300 կիլոմետր երկարությամբ առափնյա շրջանին: Այս պահին փոթորկից սաստիկ տուժել են գյուղատնտեսական հանդակները, տապալվել են ծառեր, վնասվել տներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: