Մոսկվայի «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովն, անդրադառնալով Օզբիլիսի՝ վիրահատությունից հետո ապաքինման ընթացքին, նշել է, որ ֆուտբոլիստի մոտ բարդություններ չկան և նա վերջնականապես կապաքինվի մարտ ապրիլ ամիսներին

«Ապաքինումը նորմալ է ընթանում, բարդույթուններ չկան: Սակայն առջևում երկա աշխատանք կա: Արասը շատ լուրջ է տրամադրված շարք վերադառնալուն: Ակնկալում ենք, որ նա ամբողջությամբ կապաքինվի մարտ-ապրիլ ամիսներին»,- Վարդապետովի խոսքը մեջբերում է Sport-express-ը: