Հայտնի ռուս ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը խիստ քննադատության է արժանացրել Բաքվի իշխանություններին' Բաքվում իր համերգը բազմիցս հետաձգելու և վերջնականապես այն մերժելու համար: «Զառանցանքն ամրապնդվում է:

 

Բաքուն հետաձգել է «Կրեոլյան տանգո նվագախմբի» համերգն այն պատճառաբանությամբ, որ դա կարող է առաջացնել «ուկրաինամետ ելույթներ»: Մեր համերգները դեռևս չեն առաջացրել ոչ մի «ուկրաինամետ ելույթներ» ոչ Ռուսաստանում, ոչ Բել առուսում, ոչ Լատվիայում, ոչ Մոլդովայում, ոչ Ամերիկայում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մակարևիչը:

 


«Դե ինչ, պարոնայք բաքվեցիներ, անձամբ ներողություն խնդրեք տոմսեր ձեռք բերած հանդիսատեսին, և փորձեք միաժամանակ չխաբել: Ես ձեր ներողամտությունը չեմ ընդունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ընդգծել է երաժիշտը:

 

Ավելի վաղ, համերգի կազմակերպիչները երկու անգամ փոխել են համերգի անցկացման վայրը, և այսօր որոշում են կայացրել մերժել ռուս երաժիշտին' այն անցկացնելու հարցում: