Դիարբեքիրում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ ձերբակալված գերմանացի լրագրողներն ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Ձերբակալված հինգ լրագրողները մեղադրվում էին «գործակալ-սադրիչ» լինելու մեջ: Հաղորդվում է, որ գերմանացիներն արդեն ազատվել են և տեղափոխվել իրենց հայրենիք: