Ադրբեջանական Կյուրդամիր քաղաքում' Դրոշի հրապարակում, անհայտ անձինք վառել են Ադրբեջանի պետական դրոշը:

 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Haqqin.az-ը, դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին: Անհայտ անձինք ինչ որ կերպ կարողացել են վառել դրոշը, որը բարձրացված է եղել դրոշաձողի վրա:

 

Դրոշն ամբողջությամբ այրվել է, իսկ դրոշաձողի վրա երևացել են այրման հետքերը: Դեպքի վայր են ժամանել մեծաթիվ ոստիկաններ: