Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի կենտրոնում երեք կասկածյալ է ձերբակալվել՝ ահաբեկչական հարձակում կազմակերպելու մեղադրանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լոնդոնի ոստիկանության հաղորդագրությանը:

 

Ձերբակալվածները մահմեդական ծայրահեղականներ են: Նրանք անմիջական կապ ունեն հինգ իսլամիստներից բաղկացած խմբի հետ, որոնք անցյալ շաբաթ կալանվել են Լոնդոնում ահաբեկչական հարձակում կազմակերպելու կասկածանքով:

 

Ըստ օպերատիվ տվյալների՝ անցյալ շաբաթ կալանավորվածներից առնվազն մեկը կարող է կապված լինի Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: