Կատալոնիայի անկախության շուրջ նոյեմբերի 9-ին պլանավորված հանրաքվեի փոխարեն տարածաշրջանի իշխանությունները կանցկացեն ոչ պաշտոնական հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը:

 

«Մենք պատրաստ ենք հարցում անցկացնել նոյեմբերի 9-ին: Քվեարկության համար տեղամասերը բաց կլինեն, կտեղակայվեն քվեատուփեր, կբաժանվեն քվեաթերթիկներ, եւ տարածաշրջանի՝ 16-ից բարձր տարիքի բոլոր բնակիչները կկարողանան քվեարկել»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Կատալոնիայի կառավարության նիստում:

 

«Այդ հարցման արդյունքները վերջնական բնույթ չեն կրի: Այն կնախորդի վճռորոշ փուլին՝ հանրաքվեի անցկացմանը»,-հավելել Է նա:

 

Ընդսմին Մասը Իսպանիայի կառավարությունը համարել Է «իրական եւ հզոր հակառակորդ, որը մերժում Է քվեարկության հնարավորույթունը»:

 

Ավելի վաղ Կատալոնիայի կառավարությունը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել Իսպանիայից անկախության շուրջ հանրաքվեն, որը պետք է կայանար նոյեմբերի 9-ին: Այդ մասին տարածաշրջանի ղեկավա Արթուր Մասը հայտնել Է ազգայնական երեք կուսակցությունների ղեկավարների հետ անցկացված հանդիպումից հետո, որոնք հանդես են գալիս հօգուտ ինքնավար մարզի անջատման: Կատալոնիայի ղեկավարը նշել է, որ քվեարկությունը չի կարող անցկացվել իրավական երաշխիքների բացակայության պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: