ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը դիմակայելու ռազմավարությունը հոկտեմբերի 14-ին քննարկելու Է 20 երկրների զինվորական ներկայացուցիչների հետ, ներառյալ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

 

Հրատարակության տվյալներով՝ իր ելույթում ԱՄՆ-ի նախագահը չի կարող հաշվի չառնել Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող կոալիցիայի վրա աճող ճնշումը՝ զինյալների հարձակումը կանգնեցնելու համար ավելի մեծ ռազմական ջանքեր գործադրելու պահանջով:

 

Իր խոսքում ԱՄՆ-ի նախագահը պետք Է հասարակայնությանը եւ արտասահմանյան դաշնակիցներին ցույց տա, որ ինքն ունի արմատական խմբավորմանը ոչնչացնելու գործողությունների իրական ծրագիր, խմբավորում, որը գրավել Է Իրաքի եւ Միրիայի մեծ տարածքներ:

 

Նախօրյակին Օբաման Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

 

«Ղեկավարները քննարկել են ջանքերը տարածաշրջանում «Իսլամական պետության» ուժերի դեմ մղվող պայքարում եւ այն բանի անհրաժեշտությունը, որ կոալիցիայի գծով գործընկերները գործողություններ ձեռնարկեն ԻՊ-ի սպառնալիքը դիմագրավելու համար»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

 

Ներկայում ԻՊ-ի դեմ Միացյալ Նահանգների եւ կոալիցիայի պայքարի ռազմավարությունը միանշանակ հավանության չի արժանանում ԱՄՆ-ում: Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հոկտեմբերի 12-ին հայտարարել Է, որ «հաղթում են նրանք (ԻՊ-ն), այլ ոչ թե մենք»: Վիճակը բարդանում Է փախստականների ավելի ու ավելի վատացող դրության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: