Ֆրանսիահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը leprogres.fr-ին տված հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանության, Հայաստան այցելելու մասին և Հայաստանի ազգային հավաքականը մարզելու ցանկության մասին: Հարցազրույցը կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

- Յուրի, Դուք հիշո՞ւմ ենք Հայաստան կատարած այցը, որը տեղի է ունեցել 15 տարի առաջ:

- Այն անմոռանալի էր: Իմ մայրիկի հայրենիք ժամանել եմ Ֆրանսիայի հավաքականի հետ՝ որպես աշխարհի չեմպիոն: Ինձ ընդունել է Հանրապետության նախագահը, ով ինձ հայկական անձնագիր է տվել: Ես միշտ հայկական միջավայրում եմ եղել, չնայած այն բանին, որ իմ հայրը կալմիկական ծագում ունի: Իմ համայնքում մեծ թվով հայեր են եղել:

- Վերջին այցից հետո Հայաստան, կրկին գնացե՞լ եք:

- Այո, մեկ անգամ պաշտոնական այցով, Ժակ Շիրակի հետ, իսկ երկրորդ անգամ էլ՝ Նիկոլա Սարկոզիի: Կվերադառնամ հաջորդ տարի, որպեսզի ներկա լինեմ Ցեղասպանության 100-ամյակին: Մինչև Թուրքիան չընդունի ցեղասպանության փաստը, այդ վերքը կմնա մեր սրտում:

- Կցանկանայի՞ք դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

- Մի պահ մտածում էի, որ դա ինձ հետաքրքրում է: Այժմ հայկական ֆուտբոլն ունի մեծ ներուժ: Սակայն նման քայլերը պետք է ձեռնարկի ֆեդերացիան: Հիմա Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի հայտնվել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում և ցանկանում եմ, որ թիմը հասնի հաջողության: