Հայ աշխատանքային միգրանտները, ի տարբերություն ուկրաինացիների կամ բելառուսների, Լեհաստանում այնքան էլ շատ չեն: Ընդհանուր առմամբ, այս տարի աշխատանք գտնելու նպատակով 648 հայ է մեկնել Լեհաստան:

 

Նախորդ տարի աշխատանքի թույլտվություն էր ստացել 448 հայ: Հիմնական աշխատանքը, որով զբաղվում են հայ միգրանտները Լեհաստանում, առևտուրն է, գյուղատնտեսությունն ու տնային աշխատանքը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Լեհաստանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության աշխատաշուկայի վարչության աշխատակից Ալեքսանդրա Լանգեն շեշտում է, որ հայ աշխատանքային միգրանտների թիվը Լեհաստանում թեպետ դանդաղ, սակայն ավելանում է, քանի 2014թ. Հայաստանը միացել է Լեհաստանում կարճաժամկետ աշխատանքի վերաբերյալ պարզեցված ընթացակարգի մասին պայմանագրին:

 

Պարզեցված ընթացակարգը ենթադրում է, էր առանց աշխատանքի վերաբերյալ թույլտվության միգրանտները կարող են վեց ամիս մնալ Լեհաստանում: Միգրանտների հանդեպ նման ազատական քաղաքականությունն ունի սեփական պատճառներ և խնդիրներ: