ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել ստեղծել արագ արձագանքման բժիշկների խումբ, որոնք ամերիկյան հիվանդանոցներ կուղարկվեն այնտեղ Էբոլա վիրուսով հիվանդների ընդունման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Թոմաս Ֆրիդենը:

 

«Ցավոք մենք այդպիսի խումբ չունեինք այն օրը, երբ գրանցվեց առաջին հիվանդը: Բայց այսուհետեւ մենք ԱՄՆ-ում կզբաղվենք հիվանդանալու հնարավոր դեպքերով»,-ասել Է նա:

 

«Մենք տեղում կլինենք մի քանի ժամվա ընթացքում, որպեսզի օգնենք հիվանդանոցներին, եթե ի հայտ գա հիվանդության եւս մեկ դեպք»,-հավելել Է Ֆրիդենը:

 

«Ինչպես արդեն հաղորդվել Է, հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում մահացել Է լիբերիացի Թոմաս Էրիկ Դունկանը՝ Էբոլա վիրուսով առաջին վարակվածը, որի ախտորոշումը տրվել Էր Միացյալ Նահանգների տարածքում, չնայած այն բանին, որ նա վիրուսով վարակվել Էր դեռ Աֆրիկայում:

 

Նրանից տենդով վարակվել Էր հիվանդին խնամող բուժքույրը՝ Նինա Ֆամը: Ֆրիդենի խոսքով՝ Դունկանի վիճակն աստիճանաբար լավանում Է: Նա հավելել Է, որ հսկողության տակ Է գտնվում եւս 75 մարդ, ովքեր շփվել են նրա հետ:

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրյակին հայտարարել Է, որ միջազգային հանրակցությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ պայքարելու համար:

 

«Աշխարհն ընդհանուր առմամբ բավարար ջանքեր չի գործադրում» մահացու վտանգավոր այդ հիվանդության համաճարակը կանգնեցնելու համար, ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը: Նրա կարծիքով՝ մյուս երկրները պետք է շտապ կարգով ընդլայնեն օգնությունը Աֆրիկայի պետություններին, որպեսզի զսպվի Էբոլա վիրուսի տարածումը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում մոլեգնող Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է գրեթե 4,5 հազարի, իսկ շուրջ 9 հազար մարդ վարակված է: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք երկրների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: