Ռուսաստանը հետագայում Էլ անհրաժեշտ մարդասիրական օգնություն կցուցաբերի Սիրիայի քաղաքացիներին, որտեղ արդեն չորրորդ տարին Է՝ շարունակվում Է ներքին զինված հակամարտությունը, ինչպես նաեւ օգնել այն ռուսաստանցիներին, որոնք ցանկանում են հեռանալ այդ երկրից եւ վերադառնալ հայրենիք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

 

Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ԻԼ-76 ինքնաթիռը Սիրիա Է հասցրել 17 տոննա մարդասիրական օգնություն: Ավելի ուշ այդ ինքնաթիռով Մոսկվա են վերադարձել ՌԴ-ի եւ ԱՊՀ-ի երկրների 32 քաղաքացիներ, ովքեր որոշել են հեռանալ հակամարտության ասպարեզի վերածված երկրից:

 

«Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անհրաժեշտ հումանիտար օգնություն տրամադրել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաեւ աջակցություն ցույց տալ Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են անվտանգության նկատառումներով ժամանակավորապես հեռանալ Սիրիայի Արաբական Հանրապետությունից», - ասված Է հաղորդագրության մեջ: