Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելել է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ին: Այս մասին տեղեկացնում է Պոլսի Հայոց պատրիարքարանը:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի' առաջիկայում Թուրքիա ծրագրված այցին: Նրանք քննարկել են Հռոմի պապի այցի ծրագրի մանրամասները: