Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Նեյմարն առաջին ֆուտբոլիստն է, ում հաջողվել է հեթ-տրիկ հեղինակել Չեմպիոնների լիգայում և Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում:

Հարավամերիկյան հեղինակավոր մրցաշարում ֆուտբոլիստը հեթ-տրիկ է ձևակերպել «Սանտոսի» կազմում, 2012թ-ի մարտի 8-ին՝ «Ինտերնասյոնալի» դեմ խաղում:

Չեմպիոնների լիգայում ֆուտբոլիստը երեք գոլ է հեղինակել 2013թ-ի դեկտեմբեր 11-ին' «Սելթիկի» դեմ խմբային փուլի հանդիպմանը: