Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ժամանակավոր կառավարության ղեկավար է ընտրել Ահմադ Տաամային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կոալիցիայի աղբյուրները տեղեկա ցնում են, որ քվեարկությանը մասնակցող 65 անդամներից 64-ը կողմ են քվեարկել:

 

Քվեարկությունից առաջ Քաթարը հայտարարել էր, որ Ահմադ Տաամայի չընտրվելու դեպքում որևէ ֆինանսական օգնություն չի տրամադրի կոալիցիային: Ժամանակավոր կառավարության ղեկավարի ընտրությունը հետաձգվել էր կոալիցիայում առկա տարաձայնությունների պատճառով:

 

Ժամանակավոր կառավարությունը համարվում է կոալիցիայի գործադիր մարմինը ընդդիմության հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում:

 

Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ստեղծվել է 2012 նոյեմբերի 11-ին Քատաթում, որի նպատակն է հասնել Բաշար ալ Ասադի իշխանության տապալմանը: