«Իսլամական պետության» ապստամբները Սիրիայից գրաված ինքնաթիռներով առաջին թռիչքներն են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ծայրահեղականների տրամադրության տակ են գտնվում մի քանի կործանիչներ: Օդանավերը օդ են բարձրացել Հալեպի մերձակայքում, որտեղ գտնվում է ծայարհեղականների խոշորագույն բազաներից մեկը: Տեղեկություններ կան, որ կազմակերպության մասնագետները ապստամբներին ինքնաթիռ վարել են սովորեցնում:

 

Այժմ նրանց հսկողության տակ են գտնվում մի քանի ավիաբազաներ Հալեպի և Ռակկայի տարածքում:

 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբոր Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

 

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները արդեն մեկ ամիս է պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար: