Ուկրաինայի հարավ-արևելքից դեպի Ռուսաստան փախստականների հոսքն աճել է ռազմական գործողությունների հետևանքով: Փախստականի կարգավիճակ և ժամանակավոր կացարան ստանալու նպատակով դիմել է գրեթե 223 հազար ուկրաինացի, որոնցից մոտ 194 հազարն ստացել է այդ կարգավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկաչակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել են Դաշնային միգրացիոն ծառայությունից:

 

«Փախստականի կարգավիճակ և ժամանակավոր կացարան ստանալու նպատակով դիմել է 222, 8 հազար մարդ: Կացարան է տրամադրվել 193,8 հազար ուկրաինացու»,-ասել է ԴՄԾ լրատվական ծառայության ներկայացուչը:

 

Ավելի վաղ Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ մինչև տարեվերջ Ռուսաստանում կացարան ստանալու համար կարող է դիմել Ուկրաինայի մինչև 400 հազար քաղաքացի: