Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 100տ կուտակված անասնակեր և խորդանոցի տանիքը Լոռու մարզի Պրիվոլնոյեի գյուղում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հոկտեմբերի 18-ին' ժամը 03.20-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյեի գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկեւ մարտական հաշվարկ:

 

Նախնական տվյալներով' այրվում էր մոտ 100տ կուտակված անասնակեր և խորդանոցի տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.50-ին: