Չինաստանը եւս առնվազն 100 մլն յուան (16 միլիոն դոլար) կհատկացնի Արեւմտյան Աֆրիկայի երկրներին Էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ասիա-Եվրոպա» ֆորումի (ACEM) գագաթնաժողովում հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյան:

 

Չինաստանի նախարարների կաբինետի ղեկավարն ասել Է, որ երկիրը «բարձր պատրաստություն Է պահպանում Էբոլա վիրուսի դեմ պայքարում, որը հսկայական վտանգ Է ներկայացնում մոլորակի ողջ բնակչության առողջության համար»:

 

Ավելի վաղ վիրուսի տարածումը կանխելու Արեւմտյան Աֆրիկայի պետությունների ջանքերին աջակցելու մասին հայտարարել Էր ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը: Սեպտեմբերին Չինաստանը նրանց հատկացրել Է 200 մլն յուան (32,5 մլն ԱՄՆ-ի դոլար), ինչպես նաեւ հումանիտար օգնություն՝ դեղորայք եւ բուժսարքավորումներ Է ուղարկել:

 

Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել Է, որ Էբոլայի դեմ փորձարարական դեղամիջոց արտադրած չինական Sihuan Pharmaceutical Holdings Group Ltd դեղագործական ընկերությունը աֆրիկյան երկրներ Է ուղարկել JK-05 պատրաստուկի մի քանի հազար չափաբաժին՝ մահացու վտանգավոր տենդի դեմ պայքարելու համար: Սկզբնապես պատրաստուկը կօգտագործվի տարածաշրջանում աշխատող չինացի բժիշկների կողմից՝ վիրուսով վարակվելու դեպքում, հետագայում պլանավորվում են կլինիկական փորձարկումներ, այդ թվում եւ աֆրիկացի հիվանդների վրա:

 

JK-05 փորձարարական պատրաստուկը մշակվել Է Չինաստանի Ռազմական բժշկության ակադեմիայի կողմից արտակարգ հանգամանքներում երկրի բանակի կողմից դրա օգտագործման համար: Այժմ Sihuan դեղագործական ընկերությունը ձգտում Է հասնել շուկային դեղամիջոցի մատակարարման:

 

Աֆրիկայում ապրում են շուրջ 1 միլիոն չինացիներ, որոնցից մոտավորապես 10 հազարը՝ Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում, որտեղ Էբոլա վիրուսը հատկապես արագ Է տարածվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տեղեկատվության համաձայն՝ ներկայում այդ վիրուսով վարակվածների թիվը 9 հազար 814 Է, շուրջ 4,5 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: