Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունը, ամենայն հավանականությամբ, կմնա անկախ և չճանաչված: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոյին:

 

«Ուկրաինայի հետ մենք չենք կարող ապրել նույն պետությունում: Հավանաբար, մենք չճանաչված կմնանք: Մի կողմից դա կարծես թե վատ է, մյուս կողմից՝ շատ լավ է տնտեսության համար: Չճանաչված մնալ նշանակում է ավելի շատ գումար վաստակել: Սա նշանակում է, որ միջազգային պարտավորություններ չեն լինելու»,- հայտարարել է Զախարչենկոն: