Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակներում երեկ կայացավ «Քյոլն»-«Բորուսիա» Դորտմունդ հանդիպումը: 

Վնասվածքից վերջերս վերականգնված Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցում էր խաղին հենց մեկնարկից, 25-րդ րոպեին մրցավար Մարկո Ֆրիցի կողմից զգուշացվեց՝ սիմուլյացիայի դիմելու համար: 

Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման 65-րդ րոպեին, իսկ դորտմունդցիները տանուլ տվեցին արտագնա հանդիպումը՝ 2:1 հաշվով: